«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Անգլիա

«Բարսելոնայի» պաշտպան Թոմաս Վերմալենը կարող է վերադառնալ Անգլիա:

Ինչպես տեղեկացնում է կատալոնական Sport.es-ը, ֆուտբոլիստը առաջարկ է ստացել «Արսենալից» և «Վեսթ Հեմից»: Ավելի վաղ տեղեկացվում էր «Ռոմայի» հետաքրքրության մասին:

Իսկ «Բարսելոնայում» դեմ չեն ֆուտբոլիստի տեղափոխությանը այլ ակումբ:

«Զինագործները», իրենց հերթին, հետաքրքրված են պաշտպանի ձեռքբերմամբ Մերտեզակերի վնասվածքից հետո:

Հիշեցնենք՝ բելգիացին 2014 թվականին «Արսենալից» տեղափոխվեց կատալոնական ակումբ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ