«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Բորուսիա»

«Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Տուրանը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում:

Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստին կարող է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիան»: «Իշամեղուների» ղեկավարությունը դիտարկում Տուրանին որպես ակումբի ֆուտբոլիստ էմրե Մորի ավագ ընկեր, որը կնպաստի երիտասարդ ֆուտբոլիստի կայացմանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին պտտվում, որ Տուրանին չի գոհացնում կատալոնական ակումբում իր կարգավիճակը:

Հիշեցնենք՝ Իսպանիայի առաջնությունում Արդա Տուրանը 9 հանդիպման է մասնակցել և հեղինակել 2 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ