«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Տուրանը կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է «Արսենալը»:

Ինչպես տեղեկացնում է կատալոնական լրատվամիջոց Sport-ը, «Զինագործները» արդեն առաջարկ են կատարել «Կապտանռնագույններին» Տուրանին տրանսֆերի շուրջ:

Իսպանիայի առաջնության ավարտված մրցաշրջանում Տուրանը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ