«Բարսելոնայի» ֆուտբոլիստը ղեկավարությանը հայտնել է իր՝ թիմից հեռանալու ցանկության մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ալեյշ Վիդալը ցանկանում է ձմռանը հեռանալ կատալոնական ակումբից՝ հայտնում է Sport.es-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի որոշման մասին արդեն տեղյակ են թիմակիցներն ու «Բարսելոնայի» ղեկավարությունը:

Նշվում է, որ ֆուտբոլիստը գոհ չէ իր կարգավիճակից: Հետաքրքիր է, որ «Ալավեսից» կրած պարտությունից հետո Վիդալը չի ընդգրկվել «Բարսելոնայի» հայտացուցակում: Բացի այդ, Վիդալը լավ փոխհարաբերություններ չունի Լուիս Էներիկեի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ