«Բարսելոնայի» ֆուտբոլիստը՝ Արաս Օզբիլիսի թիմակից

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Ադրիանոն հայտարարել է, որ մոտ ժամանակներս կհամալրի «Բեշիքտաշի» կազմը:

«Ես ցանկանում եմ խաղալ նոր առաջնությունում և հաջողությունների հասնել Չեմպիոնների լիգայում: Իմ կինը մի փոքր անհանսգտացած էր և տատանվում էր Թուրքիա տեղափոխվելու հարցում՝ վերջերս երկրում տեղի ունեցող իրավիճակի պատճառով: Սակայն հայտնի ֆուտբոլիստների տեղափոխությունը այդ ակումբ համոզեց մեզ:

Բացի այդ, մենք տպավորված էինք Ստամբուլի գեղեցկությունից: Անձնագրային հսկողության կետը անցնելուց և ինձ սպասող երկրպագուների մեծ թիվը տեսնելուց հետո, անչափ զարմացած էի: Հիմա կարող եմ ասել, որ այդ հիանալի ընտանիքի մի մասնիկն եմ»,-նշել է բրազիլացին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ