«Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ կարող է դառնալ Օզբիլիսի թիմակիցը

Թուրքական «Բեշիքտաշը» չի ցանկանում սահմանափակվել Ադրիանոյի տրանսֆերով և այժմ ուզում է իր կազմում տեսնել Արդա Թուրանին:

Ինչպես տեղեկացնում է Fanatik-ը, թուրքական ակումբը, որի կազմում է հանդես գալու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ցանկանում է մեկ տարվա վարձակալական հիմունքներով թիմ հրավիրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին:

Թուրանը դեմ չէ հայրենիք վերադառնալուն, սակայն պետք է նշել, որ ավելի վաղ նա հանդես է եկել «Բեշիքտաշի» հիմնական հակառակորդի՝ «Գալաթասարայի» կազմում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ