«Բարսելոնայի» երեք աստղերի որդիները միացել են ակումբի ակադեմիային

«Բարսելոնայի» երեք աստղերի՝ Լիոնել Մեսիի, Լուիս Սուարեսի և Ժերար Պիկեի որդիներն այսուհետ կհաճախեն ակումբի ակադեմիա, հայտնում է Mundo Deportivo-ն:

Տիագո Մեսին ու Միլան Պիկեն արդեն 3 տարեկան են, Բենջամին Սուարեսն էլ 3 ամյակը կնշի այս ամիս: Նրանք հաճախելու են FCBEscola կոչվող բաժինը, որը նախատեսված է 3-5 տարեկան երեխաների համար: Մարզումների հիմնական նպատակը երեխաների գնդակի հետ ծանոթացնելն ու նրանց մեջ «Բարսելոնայի» գեները ներդնելը:

Մեսին մինչ այդ նշել էր, որ իր որդին այնքան էլ ֆուտբոլի սիրահար չէ, մինչդեռ Պիկեի զավակն արդեն իսկական երկրպագու է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ