«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստներ կմնան թիմում

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը տեղեկացրել է, որ Նեյմարը, Մասկերանոն  և Տեր Շտեգենը կշարունակեն իրենց ելույթները կատալոնական ակումբի կազմում:

«Մենք ոչինչ չենք լսել «Ռեալի» առաջարկների մասին Նեյմարի տեղափոխության վերաբերյալ և վստահ ենք, որ նա չի հեռանալու:

Իսկ ինչ վերաբերում է դարպասապահներին, ապա կասեմ, որ մենք 2 հիանալի դարպասապահ ունենք և նրանք երկուսն էլ կշարունակեն իրենց կարիերան այս ակումբում:

Ես խոսել եմ Մասկերանոյի հետ, նա գիտի իմ կարծիքը: Ինձ համար պարզ է, որ նա չի հեռանալու»,-նշել է Ֆերնանդեսը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մասկերանոն համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ: Իսկ Նեյմարի տրանսֆերը փորձում էին ձեռք բերել Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն, որը հետաքրքրվում է նաև գերմանացի դարպասապահ Անդրե Տեր Շտեգենի ծառայություններով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ