«Բարսելոնայի» 3 ֆուտբոլիստ շարք է վերադառնում

«Բարսելոնայի» պաշտոնական կայքը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կարող են մասնակցել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Մալագայի» դեմ հանդիպմանը:

Վնասվածքներ ստացած Ժերար Պիկեն, Ժորդի Ալբան և Ալեիշ Վիդալը բժշակական կանաչ քարտ են ստացել և այսօր կարող են օգնել թիմին:

Կատալոնական ակումբի հարձակվող Լուիս Սուարեսը բաց կթողնի առաջիկա հանդիպումը որակազրկման պատճառով:

Նշենք, որ վնասվածքից դեռևս չեն ապաքինվել Ինյեստան, Ումտիտին և Մատյոն:

Դարպասապահներ. Տեր Շտեգեն, Սիլեսեն

Պաշտպաններ. Պիկե, Մասկերանո, Ռոբերտո, Վիդալ, Ալբա, Դին, Մարլոն

Կիսապաշտպաններ. Ս.Բուսկետս, Դ. Սուարես, Ռակիտիչ, Արդա, Ռաֆինյա, Ա. Գոմեշ

Հարձակվողներ. Ալկասեր, Մեսի, Նեյմար

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ