«Բարսելոնան» վստահ է, որ ձեռք կբերի «Լիոնի» պաշտպան Ումտիտիին

«Բարսելոնայի» մարզչական շտաբը վստահ է, որ ձեռք կբերի «Լիոնի» պաշտպան Սամուել Ումտիտիին,– հայտնում է El Mundo Deportivo-ն:

Աղբյուրի տեղեկացմամբ, կատալոնական ակումբը արդեն համաձայնության է եկել Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ, և «Բարսելոնային» մնում է միայն վճարել ֆուտբոլիստի տրանսֆերային գումարը, որը կազում է 32 միլիոն եվրո: Իսպանական գրանդ ակումբը համոզված է, որ ձեռք կբերի Յումտիտիին, երբ Ֆրանսիայի հավաքականը կավարտի իր ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Եռագույնները» ԵՎՐՈ–2016-ի քառորդ եզրափակչի ուղեգիր են ստացել և հուլիսի 3-ին նրանց հակառակորդը կլինի Իսլանդիան:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ