«Բարսելոնան» ու «Սամպդորիան» կպայքարեն Գամպերի գավաթի համար

Կատալոնական «Բարսելոնան» ու իտալական «Սամպդորիան» Ժոան Գամպերի անվան գավաթի շրջանակում հանդիպում կանցկացնեն՝ հայտնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին և կլինի առաջինը կատալոնական ակումբի համար սեփական մարզադաշտում 2016/17 մրցաշրջանում:

Այս խաղը կազմակերպվել է կատալոնական ակումբի՝ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու առթիվ, որը տեղի է ունեցել 25 տարի առաջ, երբ եզրափակիչում «Բարսելոնան» հաղթել է հենց «Սամպդորիային»:

Ժոան Գամպերի անվան գավաթի խաղարկությունն ամենամյա մրցաշար է, որը կատալոնացիների կողմից անցկացվում է օգոստոս ամսին մեկ այլ թիմի հետ ընկերական խաղով:


ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ