«Բարսելոնան» ու «Ռեալը» մեծ կորուստներով են մեկնարկելու Լա Լիգայում

Օգոստոսի 19-ին մեկնարկեց Լա Լիգայի 2016/17 մրցաշրջանը: Սակայն, թիմերից ոչ բոլորն են ամբողջովին պատրաստ նոր մրցաշրջանի մեկնարկին:Հատկապես մեծ կորուստներ ունեն երկու առաջատարները` «Բարսելոնան» և «Ռեալը»:

«Բարսելոնան» առաջին տուրի` «Բետիսի» դեմ խաղին չի կարողանա դաշտ դուրս բերել Մարկ-Անդրե Տեր Շտեգենին /ձախ ծնկի վնասվածք/, Մասկերանոյին /աջ ծնկատակի ջլի վնասվածք/, Ժերեմի Մատյոյին /աջ ծնկատակի ջլի ձգում/, Անդրես Ինիեստային /աջ ծնկի վնասվածք/, Անդրե Գոմեսին /որակազրկում/, Նեյմարին և Ռաֆինյային /երկուսն էլ` հավաքականում/:

«Ռեալի» կազմում «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում կբացակայեն Կեյլոր Նավասը /վնասվածք/, Կոենտրաոն /ծնկատակի ջլի մկանային վնասվածք/, Պեպեն /ֆիզիկական խնդիրներ/, Կրիշտիանո Ռոնալդուն /ձախ ծնկի վնասվածք/, Կարիմ Բենզեմային /վնասվածք/ և Լուկա Մոդրիչին /որակազրկում/:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ