«Բարսելոնան» տրանսֆերի է հանել Թուրանին

Կատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը, ամենայն հավանականությամբ, կլքի թիմն ամռանը:

Իսպանական Marca-ն տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին տրանսֆերի է հանել:

Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Թուրանի տրանսֆերը, եթե որևէ ակումբ առաջարկի 40 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Թուրանն սկսել է ելույթ ունենալ «Բարսելոնայում» հունվարից, երբ թիմի վրայից դուրս եկավ ՖԻՖԱ-ի սահմանած տրանսֆերային արգելքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ