«Բարսելոնան» ռեկորդային պայմանագիր կկնքի Nike-ի հետ

Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում կարող է հայտարարվել կատալոնական «Բարսելոնայի» ու թիմի տեխնիկական հովանավոր Nike ընկերության միջև նոր պայմանագրի կնքման մասին:

Ara.cat-ի տեղեկություններով՝ պայմանագրի կետերը գրեթե համաձայնեցված են: Nike ընկերությունը «Բարսելոնային» կվճարի տարեկան 100 միլիոն եվրո, որը ռեկորդային է տեխնիկական հովանավորների շրջանում:

Այս պահին ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որն Adidas-ից տարեկան 96 միլիոն եվրո է ստանում:

«Բարսելոնայի» ու Nike-ի նոր պայմանագիրը նախատեսված կլինի տասը տարվա համար: Գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ