«Բարսելոնան» PlayStation-ի ոճի գոլեր էր խփում». Ինչպես մամուլն արձագանքեց կատալոնացիների հաղթանակին

«Ալավեսից» կրած անակնկալ պարտությունից հետո «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի մեկնարկային խաղում 7-0 հաշվով տապալեց «Սելթիկին»: Ահա թե ինչպես է մամուլն անդրադարձել «Բարսելոնայի» հաղթանակին.

Mundo Deportivo. «Մեսիի ու Նեյմարի կախարդանքը զրոյացրեց «Սելթիկին»: «Նրանք առաջնորդներն էին մի տպավորիչ ելույթի, որը կբուժի «Ալավեսի» բացած վերքերը»:

Sport. «Եռյակը վերակենդանացնում է «Բարսան». «Կյանքով եռացող MSN-ի հետ «Բարսան» առաջ քաշեց Չեմպիոնների լիգայում իր թեկնածությունն առաջին քննությունից հետո»:

Herald (Շոտլանդիա). «Բարսելոնայի» բնատուր ուժը անհաղթահարելի փոթորիկ դարձավ «Սելթիկի» համար, որը խորտակվեց ալիքների մեջ»:

Ole (Արգենտինա). «Բարսելոնան» վերցրեց «Սելթիկին» գեղեցիկ ու ուրախ պարով: Կատաղի մեկնարկ կատալոնացիների կողմից «Նոու Կամպում», ֆուտբոլային ներկայացում»:

La Gazzetta dello Sport (Իտալիա). «Մեսի – Նեյմար՝ «Բարսելոնայի» ներկայացումն էր: Նրանք խաղում էինք միմյանց հետ հոտառությամբ և հարմոնիայով, որը ստեղծում էր այնպիսի պահեր ու գոլեր, որոնք լինում են միայն PlayStation-ում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ