«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Բերնդ Լենոնին

Ըստ fichajes.net-ի, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մարկ-Անդրե տեր Շտեգենը կհեռանա «Բարսելոնայից», իսկ ահա նրան կփոխարինի մեկ այլ գերմանացի ՝ «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոն:

24-ամյա դարպասապահը, որի հրաժարագինը կազմում է 18 մլն եվրո, մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո  հեռանալ գերմանական ակումբից:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Տեր Շտեգենը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Յուրգեն Կլոպի «Լիվերպուլում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ