«Բարսելոնան» փոխարինող է գտել Տեր Շտեգենին

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է փոխել ակումբային գրանցումը:

Գերմանացի դարպասապահը դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից, քանի որ շատ քիչ խաղային պրակտիկա է ստանում խաղադաշտում: Օրեր առաջ Տեր Շտեգենը ասել էր, որ եթե առաջիկայում փոփոխություններ չլինեն, ապա նա կմտածի ակումբից հեռանալու մասին: Վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Ինչպես հաղորդում է իսպանական Marca-ն, կատալոնական ակումբի մարզչական շտաբը արդեն մտածում է, թե ով կարող է փոխարինել գերմանացի դարպասապահին: Տեր Շտեգենի հեռանալու դեպքում, «Բարսան» կփորձի գնել Տիբո Կուրտուային, ով համարվում է «Չելսիի» ֆուտոլիստ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ