«Բարսելոնան» պատրաստ է վաճառել Հալիլովիչին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեն Հալիլովիչը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս Խիխոնի «Սպորթինգի» կազմում, մոտ ժամանակներս կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

Ինչպես հաղորդում է Sport.es, եվրոպայի ներկայիս ակումբային չեմպիոնները պատրաստ է վաճառել 19-ամյա խորվաթին «Վալենսիային» 12 մլն եվրոյի դիմաց, սակայն հետ գնելու տարբերակով:

«Բարսայում» հույս ունեն, որ Հալիլովիչը ավելի լավ կկարողանա զարգանալ «Վալենսիայում», իսկ հետագայում կվերադառնա կատալոնական ակումբ:

Ընթացիկ Լա լիգայի մրցաշրջանում Հալիլովիչը իր հաշվին գրանցել է 3 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ