«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է Դենիս Սուարեսին վերադարձնելու մասին

Կիսապաշտպան Դենիս Սուարեսը, ով ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Վիլյառեալի» կազմում, կվերադառնա «Բարսելոնա»:

«Եթե մոտ ապագայում արտառոց ինչ-որ բան տեղի չունենա, ապա հաջորդ մրցաշրջանից Դենիս Սուարեսը հանդես կգա «Բարսելոնայի» կազմում:

Հուլիսի 1-ին կակտիվանա Դենիս Սուարեսի՝ պայմանագրով սահմանված հետգնման կետը: Սուարեսը 2014 թվականին հեռացել էր «Բարսելոնայից» ավելի շատ խաղաժամանակ ստանալու ու զարգանալու համար»,- գրում է թիմի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Վիլյառեալին» կվճարի 3 միլիոն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ