«Բարսելոնան» որոշել է, թե ով է լինելու թիմի հիմնական դարպասապահը

Կատալոնական «Բարսելոնան» որոշել է վերջնականապես փակել թիմի հիմնական դարպասապահի հարցը:

Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ «կապտանռնագույնները» հինգ տարվա պայմանագիր են առաջարկելու Մարկ-Անդրե տեր Շտեգենին, և հենց նա լինելու թիմի հիմնական դարպասապահը նոր մեկնարկած մրցաշրջանում:

Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է երեք տարի անց, սակայն կատալոնական ակումբն այս գործարքով ցանկանում է իր վստահությունն արտահայտել Տեր Շտեգենի նկատմամբ:

Չնայած սրան՝ «Բարսելոնան» պայմանագիր կկնքի նաև «Այաքսի» դարպասապահ Յասպեր Սիլեսենի հետ, որը, սակայն, կլինի Տեր Շտեգենի փոխարինողը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ