«Բարսելոնան» նվաճել է Լա Լիգայի «Արդար խաղի» մրցանակը

Կատալոնական «Բարսելոնան» Լա Լիգայի չեմպիոն դառնալուց հետո 6-րդ տարին անընդմեջ ճանաչվել է առաջնության «Արդար խաղի» մրցանակի հաղթող: Ակումբը ամենաքիչ զգուշացումներն ու հեռացումներն է ստացել մրցաշրջանի ընթացքում:

«Արդար խաղի» մրցանակը սկսել է շնորհվել 1998 թվականից, և «Բարսելոնան» այս ընթացքում 8 անգամ նվաճել է այն: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ստացել են 66 դեղին քարտ և հեռացվել միայն մեկ անգամ: «Բարսելոնան» հավաքել է 71 միավոր և 8 միավորով առաջ անցել Մադրիդի «Ռեալից»:

Բացի այդ, «Բարսելոնան» առաջինն է Լա Լիգայում նաև խփած գնդակների ցուցանիշով` 112 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ