«Բարսելոնան» նոր դարպասապահ է փնտրում

Կատալոնական «Բարսելոնան» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել, քանի որ Կլաուդիո Բրավոն ամեն վայրկյան կարող է պայմանագիր ստորագրել «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ հայտնում է Sport.es-ը:

Այս պահին կատալոնական ակումբը երեք տարբերակ ունի: Առաջինը «Վալենսիայի» դարպասապահ Դիեգո Ալվեսն է, ով, ըստ ակումբի ներկայացուցիչների, կարող է դառնալ այն դարպասապահը, որն անհրաժեշտ է Էնրիկեին:

Երկրորդ տարբերակը, ըստ կայքի, Պեպե Ռեյնան է, ով անձամբ է իր ծառայություններն առաջարկել «կապտանռնագույններին», իսկ երրորդ տարբերակը՝ ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլան, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Վիլյառեալում»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ