«Բարսելոնան» նոր առաջարկ է կատարել Նեյմարին

«Բարսելոնան» թիմի հարձակվող Նեյմարին արել է վերջնական առաջարկ պայմանագրի երկարացման համար:

Sport.es-ի փոխանցմամբ  կատալոնացիների ղեկավարությունը  հաստատել է, որ պատրաստ է 24-ամյա բրազիլիացուն վճարել ոչ ավել, քան 15 միլիոն եվրո մեկ խաղաշրջանում:

«Բարսելոնայում» կարծում են, որ Նեյմարը հանդիսանում է թիմի երկրորդ աստղը Լիոնել Մեսիից հետո, ով պետք է մնա խմբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Ներկա պահին Նեյմարը ստանում է տարեկան 9 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեալը» հարձակվողին առաջարկել է 6 տարվա պայմանագիր 9 միլիոն եվրո աշխատավարձով: ՊՍԺ-ն պատրաստ է վճարել տարեկան 18,5 միլիոն , բայց բոնուսների հաշվարկմամբ կարող է հասնել մինչև 18 միլիոն: Իսկ «ՄՅՈՒ»-ն առաջարկում է 17 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար:

Հիշեցնենք՝ խաղացողի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կավարտվի 2018 թվականին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ