«Բարսելոնան» Նեյմարին կորցնելու դեպքում ձեռք կբերի Դիբալային

«Բարսելոնայում» չեն բացառում, որ կարող են կորցնել Նեյմարին նոր խաղաշրջանի սկզբում: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստին հավակնում են  «Ռեալը», «ՄՅՈՒ»-ն և ՊՍԺ-ն, որոնք  մեծ գումարներ են առաջարկում նրան: Իր հերթին՝ կատալոնական ակումբը առաջարկում է խաղացողին պայմանագրի երկարաձգում տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձով:

Ինչպես հայտնում է El Mundo Deportivo-ն, Նեյմարին կորցնելու դեպքում «Բարսելոնան» պատրաստվում է ձեռք բերել «Յուվետուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել են, որ «Բարսելոնայի» հետ Նեյմարի պայմանագրի երկարաձգումը փորձում են կանխել  ֆուտբոլիստի հայրը և գործակալ Վագներ Ռիբեյրոն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ