«Բարսելոնան» Նեյմարի հարցով խնդրանքով կդիմի Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային

Կատալոնական «Բարսելոնան» չի ցանկանում, որ թիմի հարձակվող Նեյմարը մասնակցի Ամերիկայի գավաթի խաղարկությանը:

Միևնույն ժամանակ կատալոնական ակումբը դեմ չէ, որ Նեյմարը մասնակցի Ռիոյի օլիմպիական խաղերին՝ հաղորդում է Globoesporte-ն:

Նշենք, որ «Բարսելոնան» տեխնիկական իրավասություն չունի խոչընդոտելու Նեյմարի մասնակցությունն Ամերիկայի գավաթի խաղարկությանը, սակայն իսպանական կողմը պատրաստվում է նամակով դիմել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ պարզաբանելու, թե ինչու չի ցանկանում, որ Նեյմարը մասնակցի ամռանը կայանալիք մրցաշարին:

Ամեն դեպքում, աղբյուրի տեղեկացմամբ, Բրազիլիայի հավաքականը չի պատրաստվում զիջումների գնալ այս հարցում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ