«Բարսելոնան» նախատեսում է այս շաբաթ պայմանագիր կնքել Նեյմարի հետ

«Բարսելոնան» ակնկալում է այս շաբաթ  նոր համաձայնագիր կնքել  հարձակվող Նեյմարի հետ: El Mundo Deporitvo-ն հայտնում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի հուլիսից ոչ շուտ: 24-ամյա բրազիլիացու հետ նոր պայմանագիր կնքելու հարցերով զբաղվով Անդրե Կուրին (ակումբի նախագահի խորհրդատու) և Ռաուլ Սանլեխին (կատալոնական ակումբի ղեկավար) գիտակցում են, որ նրան կարող են գնել «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» կամ ՊՍԺ-ն ,այդ իսկ պատճառով հակված են արագացնել ֆուտբոլիստի հետ տարվող  բանակցությունները: Հիշեցնենք, որ ակումբի հետ Նեյմարի պայմանագիրը մինչև 2018թ.-ն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մի շարք գրանդ-ակումբներ փորձում են ամեն կերպ գրավել Նեյմարի ուշադրությունը տարբեր առաջարկներով: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆը  հայտարարել է, որ նա այս ակումբում կվարձատրվի ավելի շատ քան Լիոնել Մեսին, ում շահույթը մեկ մրցաշրջանում կազմում է 23 միլիոն եվրո: Նասերը նաև նշել է, որ նա Փարիզում կլինի հավաքականում իր ընկերների՝ Տիագո Սիլվայի,Դավիդ Լուիզի և Լուկաս Մոուրայի շրջապատում, ովքեր նրան գրկաբաց կընդունեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ