«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին

Ֆրանսիական «Նիցայի» կիսապաշտպան Հատեմ Բեն-Արֆան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես հաղորդում է France Football-ը, օրեր առաջ կատալոնական ակումբի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են անցկացրել 29-ամյա ֆրանսիացու հետո:

Բեն-Արֆայի պայմանագիրը «Նիցայի» հետ լրանում է ընթացիկ ամռանը և ֆուտբոլիստը կարող է հեռանալ ֆրանսիական  ակումբից որպես ազատ գործակալ:

Ֆրանսիացին, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում և խփել 17 գոլ, նաև հետաքրքրել է «Բավարիային», «Չելսիին», «Լիվերպուլին», ՊՍԺ-ին և «Ատլետիկոյին»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ