«Բարսելոնան» մեգաառաջարկ է պատրաստել «Լիվերպուլի» կիսապաշտպանի համար

Բրազիլիական ԶԼՄ-ների փոխանցմամբ, «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի ծառայություններով:

Հաղորդվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ է 90 մլն. եվրո վճարել 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց: Տեղեկություններ են շրջանառվում, որ ակումբում Կոուտինյոն կկրի 7 համարի մարզաշապիկը:

Ավելի վաղ անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ Կոուտինյոյի ապագան կապված է միայն «Կարմիրների» հետ:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլիացին 11 հանդիպում է անցկացրել ԱՊԼ-ում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ