«Բարսելոնան» կթարմացնի պայմանագիրը թիմի 2 ֆուտբոլիստի հետ

«Բարսելոնան» բանակցությունների վերջնական փուլում է գտնվում հարձակվող Լուիս Սուարեսի և կիսապաշտպան Իվան Ռակիտիչի պայմանագրերը երկարաձգելու շուրջ:

2 ֆուտբոլիստն էլ ընթացիկ մրցաշրջանի ավարտին նոր համաձայնագրեր կստորագրեն ակումբի ղեկավարության հետ:

Սուարեսի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2019 թվականը: Իսկ այդ մասին կարող է պաշտոնապես հայտարարվել հաջորդ շաբաթ:

Ինչ վերաբերում է Ռակիտիչին, նա ցանկություն է հայտնել մնալ «Բարսելոնայում» երկար ժամանակահատվածով: Խորվաթ ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցություններ են վարում կատալոնական ակումբի հետ:

Այս ամենից հետո «Կապտանռնագույները» մտադիր են թարմացնել պայմանագրերը Մարկ-Անդրե տեր Շտեգենի, Սերխիո Ռոբերտոյի, Անդրես Ինյեստայի և Լիոնել Մեսիի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ