«Բարսելոնան» կորցնում է 2 ֆուտբոլիստի

Հոլանդիայի հավաքականի ու «Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը աջ սրունքի մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ, հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել նաև կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն: Նրա վերականգնման ժամկետները հայտնի կդառնան առաջիկա օրերին: Նշենք, որ Սերխի Ռոբերտոն այժմ Լա Լիգայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստն է` 4 փոխանցում:

«Բարսելոնան» Լա Լիգայի իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 15-ին, 18:15-ին «Դեպորտիվոյի» հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ