«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի հարձակվողի հետ

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը մոտ ժամանակներս կթարմացնի պայմանագիրը ակումբի ղեկավարության հետ, հայտնում է El Mundo Deportivo-ն:

29-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2021 թվականի ամառը: Կողմերը պետք է համաձայնացնեն միայն մի քանի մանրուքներ:

Հիշեցնենք, որ Սուարեսը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2014 թվականից: Ընթացիկ մրցաշրջանի 13 խաղերում նա խփել է 10 գոլ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ