«Բարսելոնան» կարող է վերանվանել տնային մարզադաշտը ի հիշատակ Յոհան Կրուիֆի

«Բարսելոնան» առաջիկա նախագահների խորհդին  դիտարկելու իրենց գործողությունները կապված ակումբի նախկին մարզիչ  Յոհան Կրուիֆի հիշատակը  հավերժացնող  նախաձեռնությունների հետ:

Ինրպես հաղորդում է Sport.es-ը, «Կապտանռնագույնների» ղեկավարությունը քննարկելու է տնային մարզադաշտի անվանափոխությունը ի հիշատակ հոլանդացու, ինչպես նաև 14-րդ համարի սառեցումը, որը պատկանել է Յոհան Կրուիֆին:

«Նոու Կամպը» վերանվանելու առաջարկը արել են կատալոնական ակումբի երկրպագուները, որոնք սոցիալական ցանցերում օգտագործում են #EstadiJohanCruyff  հաշտեգը:

Հիշեցնենք ՝  Յոհան Կրուիֆը մահացել էր սույն թվականի մարտի 24-ին թոքերի քաղցկեղից: Վերջինիս հանդես է եկել«Բարսելոնայում» 1973-1978 թթ-ին, նաև զբաղեցրել է նույն ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը 1988-1996թթ-ին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ