«Բարսելոնան» կարող է հրաժարվել Նեյմարի ծառայություններից

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը ոչ մի կերպ  չի ցանկանում բաց թողնել բրազիլացի հարձակվող Նեյմարին և պատրաստ է վերջինիս առաջարկել բարելաված պայմաներով պայմանագիր: Սակայն ներկայումս կատալոնական ակումբի ղեկավարությունը միաձայն չէ Նեյմարի տրանսֆերի հարցով, տեղեկացնում է«AS»-ը:

Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, ակումբի ղեկավարության որոշ ներկայացուցիչները դեմ չէին լինի լսել այլ ակումբների առաջարկություններ: Նրանց նման դիրքորոշումը կապված Նեյմարի վատ ելույթների հետ Բրազիլայի հավաքականի կազմում: Բացի այդ, «Բարսելոնան» ֆինանսական խնդիրներ ունի և հավելյալ եկամուտը չէր խանագարի թիմին:

Մինչդեռ «Կապտանռնագույնների» նախագահ Խոսեպ Բարտումեոն չի ցանկանում դիտարկել բրազիլացու տրանսֆերը վաճառելու հնարավորությունը: Իսպանացին մեծ ակնկալիքներ ունի թիմի 11 համարից:

Հիշեցնենք՝ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված է  Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ