«Բարսելոնան» կարող է Դելոֆեուին հետ գնել «Էվերթոնից»

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկում է իր սան Ժերար Դելոֆեուին «Էվերթոնից» հետ գնելու տարբերակը, հայտնում է Mundo Deportivo-ն: 22-ամյա ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Միլանում»:

Կատալոնացիներն ունեն հետգնման իրավունք 8,5 մլն եվրոյի դիմաց: Դելոֆեուն «Էվերթոն» էր տեղափոխվել 2 տարի առաջ 6 մլն եվրոյի դիմաց:

Դելոֆեուն «Միլանի» կազմում անցկացրած 3 խաղերում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ