«Բարսելոնան» հրաժարվել է Սաուլին գնելու մտքից ՝ իմանալով նրա տրանսֆերային արժեքը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրվում էր «Ատլետիկո» Մադրիդի կիսապաշտպան Սաուլ Նիգյեզի ծառայություններով, հայտնում է El Mundo Deportivo-ն:

Իսպանական լրատվամիջոցը նշում է, որ կատալոնական գրանդը մտադիր է եղել իրականացնել Սաուլի տեղափոխությունը «Բարսելոնա», սակայն իմանալով վերջինիս տրանսֆերային արժեքը հրաժարվել  այդ գաղափարից:

«Ատլետիկոն» իր կիսապաշտպանի համար պահանջել է 80 մլն եվրո: Կատալոնական ակումբում շատ են զարմացել լսելով դա, քանի որ սկզբում իսպանացու հրաժարագինը կազմում էր 45 մլն եվրո: Սակայն այդ ընթացքում Նիգյեզը բանակցություններ է վարել «Ատլետիկոյի» հետ և ըստ նոր պայմանագրի նրա հրաժարագինը արդեն կազմում է 80 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ