«Բարսելոնան» հատուկ մարզաշապիկով կխաղա «Էյբարի» դեմ

Կատալոնական «Բարսելոնան» հատուկ մարզաշապիկով հանդես կգա «Էյբարի» դեմ խաղում:

«Կապտանռնագույնները» պատրաստվում են տոնել Չեմպիոնների լիգայում իրենց առաջին հաղթանակի 25 ամյակը:

Շապիկների վրա գրված կլինի «Ուեմբլի» 25, 20.05.1992»: Հենց 1992 թվականի մայիսի 20-ին «Բարսելոնան» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը՝ հաղթելով «Սամպդորիային» 1-0 հաշվով:

Տոնական արարողությանը կմասնակցի «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան  Խոսե Մարի Բակերոն: Նա 1992 խաղացել է «կապտառնագույնների» կազմում և մասնակցել այդ պատմական հանդիպմանը:

 

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ