«Բարսելոնան» հարգել է Տիտո Վիլանովայի հիշատակը

Կատալոնական «Բարսելոնան» հարգել է երկու տարի առաջ՝ այս օրը կյանքից հեռացած, թիմի նախկին գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի հիշատակը:

Հիշեցնենք, որ Վիլանովան գլխավորել է կատալոնական ակումբը 2012/13թթ. մրցաշրջանում, որից հետո հեռացել է զբաղեցրած պաշտոնից՝ քաղցկեղի բուժման կուրս անցնելու նպատակով: Ցավոք սրտի, Վիլանովան չկարողացավ հաղթահարել հիվանդությունը՝ կյանքից հեռանալով 45 տարեկանում: Նշենք, որ «Բարսելոնան», ի հիշատակ Վիլանովայի, թիմի մարզաբազաներից մեկն անվանել է նրա անունով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ