«Բարսելոնան» համաձայնվել է վաճառել Հալիլովիչին գերմանական ակումբին

«Բարսելոնան» համաձայնվել է վաճառել թիմի կիսապաշտպան Ալեն Հալիլովիչին:

Ինչպես հաղորդում է TV3 հեռուստալիքը, կատալոնական ակումբի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Համբուրգ» 5 մլն եվրոյի դիմաց:

Սակայն պայմանագրի մեջ նշված կլինի մի քանի կետ, որի համաձայն «Բարսան» հնարավորություն կունենա վերադարձնել Հալիլովիչին 10 մլն եվրոյի դիմաց, իսկ 2 տարի հետո ՝ 12,5 մլն եվրո:

Ավելացնենք, որ խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Համբուրգի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2020թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ