«Բարսելոնան» համաձայնության հասավ «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախի հետ

«Վալենսիայի» կիսապաշտպան Անդրե Գոմեշը, ով վերջին օրերին մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն, այժմ կմեկնի այլ ուղղությամբ:

«Բարսելոնան» արդեն հայտարարել է, որ համաձայնության է հասել «Վալենսիայի» հետ 22-ամյա կիսապաշտպանի տեղափոխության հարցում:

Հաջորդ շաբաթ Գոմեշը պայմանագիր կստորագրի կատալոնական գրանդի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վալենսիան» պորտուգալացու դիմաց պահանջել էր 65 մլն եվրո:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ