«Բարսելոնան» համաձայնության է հասել Վալվերդեի հետ

«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Բարսելոնան»:

53-ամյա մասնագետը արդեն 2 տարվա պայմանագիր է համաձայնացրել կատալոնական ակումբի հետ: Սակայն կողմերը գործարքում կետ են ներառել, ըստ որի՝ կողմերից յուրաքանչյուրը կարող է խզել համագործակցությունը ցանկացած պահի: Այս տեղեկությունները հայտնում է լրագրող Oլիվյե Գոլդշտեյնը:

Այդ նախաձեռնության հեղինակը «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն է, որը, իր հերթին, չի բացառում այլ մարզիչների թեկնածությունները և մտադիր է վերջնական որոշում կայացնել Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումից հետո:

Իսկ Վալվերդեն «Բարսելոնայի» դիտարկում է որպես իր առաջնային տարբերակ, նա արդեն մերժել է «Վալենսիային» և «Սևիլիային»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ