«Բարսելոնան» համաձայնության է հասել ՊՍԺ-ի պաշտպանի հետ

«Բարսելոնան» համաձայնության է հասել ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Մարկինյոսի հետ, հայտնում է Goal.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ` երիտասարդ պաշտպանը համաձայնել է տեղափոխվել «Բարսելոնա» մոտ 4.5 մլն եվրո տարեկան աշխատավարձով, ևս 3 մլն եվրո որպես միանվագ վճար պայմանագրի կնքման ժամանակ:

Սակայն ՊՍԺ-ն առայժմ չի պատրաստվում հրաժարվել Մարկինյոսից: «Բարսելոնան» 45 մլն եվրոյի առաջարկ է արել ու պատրաստ է այն ավելացնել մինչև 50 մլն եվրո: Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր ունի փարիզցիների հետ մինչև 2019թ.:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ