«Բարսելոնան» համաձայնության է եկել ՊՍԺ-ի պաշտպանի հետ

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Մարկինյոսը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը՝ հայտնում է իսպանական Sport-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ հանգստյան օրերին կատալոնական ակումբը համաձայնության է հասել 22-ամյա պաշտպանի հետ հնգամյա պայմանագիր կնքելու հարցում:

Բրազիլացի ֆուտբոլիստի ու «Բարսելոնայի» ներկայացուցիչների հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ այլ ակումբներից տրանսֆերային առաջարկները չեն քննարկվելու: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի ՊՍԺ-ի հետ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ