«Բարսելոնան» և «Ռեալը» Էլ Կլասիկոյի եկամուտը կնվիրաբերեն «Շապեկոենսե» ակումբին

Աշխարհի տարբեր ակումբներ շարունակում են աջակացել «Շապեկոենսեին»: Այժմ բրազիլական ակումբին իրենց օգնություն են առաջարկել «Բարսելոնան» և «Ռեալը»:

Ինչպես տեղեկացնում է Midiarrio-ն, «Բարսելոնան» և «Ռեալը» որոշում են ընդունել Լա լիգայի 14-րդ տուրի Էլ Կլասիկոյի ամբողջ եկամուտը նվիրաբերել «Շապեկոենսեին», որպեսզի ակումբը կարողանա շարունակել իր գործունեությունը: «Արքայական» ակումբի և կատալոնացիների միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 3-ին:

Նշենք, որ երեկ բրազիլական «Շապեկոենսե» ակումբը ավիավթարի էր ենթարկվել Կոլումբիայի Մեդելին քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռի մեջ եղել են 77 հոգի, որոնցից ողջ է մնացել ընդամենը 6-ը:

«Արսենալը» 30 մլն ֆունտ կնվիրաբերի «Շապեկոենսեին», իսկ ՊՍԺ-ն ՝ 40 մլն եվրո

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ