«Բարսելոնան» երկարաձգելու է Բուսկետսի հետ պայմանագիրը

«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը համաձայնության է եկել կատալոնական ակումբի հետ նոր պայմանագրի վերաբերյալ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստը կկնքի նոր պայմանագիր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Այսպիսով, ֆուտբոլիստը ևս 2 մրցաշրջան հանդես կգա «Կապտանռնագույնների» կազմում:

Պայմանագրում նշված է լինելու նաև ֆուտբոլիստի հրաժարագնի չափը, որը կազմելու է 200 միլիոն եվրո:

Մոտ ժամանակներս կողմերը կստորագրեն բոլոր փաստաթղթերը և կկնքեն պայմանագիրը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ