«Բարսելոնան» երկարաձգել է առանցքային ֆուտբոլիստներից մեկի պայմանագիրը

«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է թիմի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Վաղը 28-ամյա կիսապաշտպանը նոր պայմանագիր կկնքի, որը կգործի մինչև 2021թ.: Համաձայնությունը կներառի նաև ևս երկու տարով երկարաձգելու հնարավորություն: «Բարսելոնան» Բուսկետսի համար սահմանել է 200 մլն եվրո հրաժարագին:

Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայում» նորամուտը նշել է 2008թ. և թիմի հետ նվաճել 24 տիտղոս:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ