«Բարսելոնան» ընտրության առաջ է կանգնել

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը այլևս գոհ չէ Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի գավաթում իրեն հնարավորություն տրվող խաղերից, գերմանացին ցանկանում է լինել հիմնական դարպասապահը:

Այդ առիթով տեր Շտեգենը և իր գործակալը հանդիպել են կատալոնական ակումբի ղեկավարության հետ և պահանջել են հիմնական կազմում խաղեր: Հակառակ դեպքում, դարպասապահը կլքի ակումբը: Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին:

Հատկանշական է, որ «Կապտանռնագույների» մեկ այլ դարպասապահ Կլաուդիո Բրավոն ևս համաձայն չէ 2-րդ դարպասապահի դերին, եթե ընտրությունը կատարվի նրա մրցակցին օգտին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ