«Բարսելոնան» ձմռանը կարող է ձեռք բերել 34-ամյա փորձառու պաշտպանի

«Շախտյորի» փորձառու պաշտպան Դարիո Սրնան ձմռանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հաղորդում է Goal.com-ը:

Խորվաթ պաշտպանի նկատմամբ «Բարսելոնան» հետաքրքրվածություն էր ցուցաբերում դեռ ամռանը, իսկ «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը նշել էր, որ պատրաստ է ֆուտբոլիստին առանց որևէ վճարի բաց թողնել կատալոնական ակումբ` չնայած գործող պայմանագրին:

Աղբյուրը հայտնում է, որ «Բարսելոնան» մտադիր է ֆուտբոլիստին առաջարկել կարճաժամկետ պայմանագիր: Նշենք, որ կատալոնական ակումբը Դանի Ալվեշի վաճառքից հետո առայժմ չի կարողանում լիարժեք համալրում գտնել պաշտպանության աջ եզրի համար: Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ «Բարսելոնան» այս դիրքի համար ցանկանում է թիմ վերադարձնել իր նախկին սան Հեկտոր Բելերինին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ