«Բարսելոնան» չի հանձնվում. ակումբը դիմել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան

«Բարսելոնան» դիմել է Լոզանի մարզական արբիտրաժային դատարան՝ թիմի հարձակվող Նեյմարի երեքխաղյա որակազրկման առիթով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի մարզական արբիտրաժային դատարանն ավելի վաղ ուժի մեջ էր թողել բրազիլացի ֆուտբոլիստի պատժաչափը: Սակայն կատալոնական ակումբը հույս չի կորցնում, որ կհաջողվի հասնել որակազրկման ժամկետի կրճատման այլ կառույցներին դիմելով:

Նեյմարը երեքխաղյա որակազրկում էր ստացել Իսպանիայի Լա Լիգայի շրջանակներում «Մալագայի» հետ մրցավեճում (0-2) հեռացվելու և խաղադաշտից հեռանալու ճանապարհին մրցավարներին հեգնորեն ծափահարելու համար: Բրազիլիայի հավաքականի ավագն արդեն բաց է թողել «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը (3-2):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ