«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է փոխել ակումբային գրանցումը:

El Mundo Deportivo-ի փոխանցմամբ, 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է «Բարսելոնան»: Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել իսպանացուն 2018 թվականին, երբ կլարանա մադրիդյան ակումբի  պայմանագիրը Իսկոյի հետ:

Սակայն «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև կա չգրված օրենք, ըստ որի՝ նրանք չեն փոխանակվում ֆուտբոլիստներով՝ Ֆիգուի տրանսֆերից ի վեր: Սակայն կատալոնական թիմում վստահ են, որ «արքայական» ակումբը ճնշում է գործադրում Նեյմարի վրա, որպեսզի ի վերջո ձեռք բերի բրազիլիացուն:

Իսկոն և իր մոտ կանգնած աղբյուրները չեն բացառում դեպքերի ընթացքի 3 զարգացումն էլ. վերականգնել ակումբից տեղափոխվելու շուրջ բանակցությունները, 2017 թ. հեռանալ «Ռեալից» որոշակի գումարի դիմաց, 2018 թվականին լքել թիմը ազատ գործակալի կարգավիճակով:

Այնուամենայնիվ, «Ռեալը» հակված է վաճառել Իսկոյի տրանսֆերը անգլիական ակումբներից որևէ մեկին, եթե պայմանագիրը թարմացնելու բանակցությունները ձախողվեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ