«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Մանջուկիչին

«Բարսելոնան» դիտարկում է «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչին ձեռք բերելու հնարավորությունը, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Օրեր առաջ թուրինյան ակումբի կազմը համալրեց «Նապոլիի» հարձակվող Գոնսալու Հիգուաինը, և ակումբը այլևս հույսեր չի կապում խորվաթ ֆուտբոլիստի հետ:

Կատալոնական ակումբը մտադիր է օգտվել ստեղծված դրությունից և ձեռք բերել ֆուտբոլիստին համեմատաբար ցածր տրանսֆերային արժեքով:

Հիշեցնենք՝ Մանջուկիչը Իսպանիայի առաջնությունում հանդես գալու փորձ ունի: Վերջինս պաշտպանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գույները 2014 թվականից մինչև 2015-ը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ